Այսօր պարտավոր ենք առաջնորդվել ճանաչված ու անճանաչ մեր խենթ-հերոսների լուսեղ պատգամով. Րաֆֆի Հովհաննիսյան

Մայիսյան հերոսմարտերի 107-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական խոսք է հրապարակել ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը.

«Երբ չի մնում ելք ու ճար,

Խենթերն են գտնում հնար…

Այսօր ևս պարտավոր ենք առաջնորդվել ճանաչված ու անճանաչ մեր խենթ-հերոսների լուսեղ պատգամով, վարքով եւ անհավանական հնարով։

Անգամ սարդարապատյան պետական սրբավայրում իրենք զիրենք եռագույն ժապավենով ինքնահերոս կարգածները խամրում են, հյուլե դառնում նրանց կենարար ժառանգության մինչեւիսկ ստվերի դիմաց։ Ղողանջող զանգերը վկա՝ արժանի լինենք, իրավատեր ու միացյալ։

Զոհասեղանին Հայաստանն՝ ինքն է»։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031