Հունիսի 1-ին Կենդանաբանական այգում մինչև 16 տարեկան երեխաների մուտքն անվճար է լինելու

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ հունիսի 1-ին՝ ժամը 11:00-18:00-ը, Երեխաների պաշտպանության միջազգային օրը կվերածվի իսկական տոնի Երևանի կենդանաբանական այգում:

Ծրագիր՝

• Նոր ազատավանդակների և կենդանատեսակների ցուցադրություն,

• երաժշտական անկյուն,

• զվարճալի խաղեր. արհեստավարժ անիմատորների կողմից կկազմակերպվեն ակտիվ խաղեր, թիմային մրցույթներ և դինամիկ ակտիվություններ՝ տարբեր տարիքային խմբերի երեխաների համար,

• Մուլտհերոսների հետ հանդիպում. այգու տարբեր 6 հատվածներում երեխաներին կդիմավորեն սիրված մուլտֆիլմերի կերպարները՝ լուսանկարների, պարերի և զվարճանքի համար,

• պղպջակների շոու,

• ֆեյս-արթ,

• շրջայց այգում. երեխաները կարող են մասնակցել զբոսանքի այգու տարածքով՝ դիտելով կենդանիներին, տեղեկանալով նրանց վերաբերող հետաքրքիր պատմությունների և փաստերի։

Մինչև 16 տարեկան երեխաների մուտքն անվճար է:

Մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ կանգառից դեպի Կենդանաբանական այգի քաղաքացիներին կսպասարկեն անվճար ավտոբուսներ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031