Զախարովան՝ Մակրոնի ստացած ապտակի մասին․ դա Կրեմլի կողմից էր

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ստացած ապտակը կնոջից՝ կատակելով, թե հարվածը գուցե նաև «Կրեմի կողմից էր»։

Միջադեպը տեղի է ունեցել այսօր, երբ Մակրոնը ժամանել է Վիետնամ։ Ինքնաթիռի դուռը բացվելիս՝ լրագրողները նկարահանել են պահը, որ Մակրոնը դեմքին հարված ստանում կնոջ կողմից, Բրիջիթը տեսանյութում լիովին չի երևացել։

Սկզբում Ելիսեյան պալատը հերքել է կատարվածը։ Հետո, երբ պարզ դարձավ, որ տեսանյութը տարածվել է բազմաթիվ լրատվամիջոցների կողմից, նախագահին մոտ կանգնած աղբյուրը հայտարարեց, թե դա «ընտանեկան վեճ» է։

«Մի ակնարկ կտամ. գուցե դա «Կրեմլի ձե՞ռքն էր», — կատակել է Զախարովան։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30