Լավրովը եկել էր Հայաստան մեզ զգուշացնելու, որ հանկարծ մտքներովդ չանցնի Եվրոպայի մասին մտածեք. Գագիկ Մելքոնյան

Սերգեյ Լավրովը եկել էր Հայաստան մեզ զգուշացնելու, որ հանկարծ մտքներովդ չանցնի, որ Եվրոպայի մասին մտածեք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«Հիմնական խնդիրը սա էր, որ ինքը մեզ զգուշացնում էր, կարելի է ասել նաև վախեցնում էր, որ Եվրոպայի դռները ձեր դիմաց փակ է»,- նշել է պատգամավորը։

Դիտարկմանը, որ արդյոք դրանով Հայաստանը նոր թշնամի ձեռք չի բերում, հանձինս Ռուսաստանի, Մելքոնյանը պատասխանել է։

«Նախ մենք թշնամի չենք ձեռք բերում, մենք Ռուսաստանի հետ դարավոր բարեկամներ էինք ու դարերով մեր տարածքները իրենց ձեռքով նվեր է տրվել հարևան պետություններին և մենք համբերատար կուլ ենք տվել այս ամեն ինչը։ Իրենք մեր տարածքները նվեր են տվել Թուրքիային, վերջին նվերը 2020 թվականին էր, երբ արդեն Արցախը տվեցին Ադրբեջանին»,- ասել է նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031