Փաշինյանի այսօրվա հայտարարությունները կասկածի տակ են դնում Հայաստանի անկեղծությունը. Հաջիզադե

«Փաշինյանի այսօրվա հայտարարությունները կասկածի տակ են դնում Հայաստանի հակվածությունը խաղաղությանը», — մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունները՝ նշել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն:

«Դիրքորոշումը, որ Հայաստանի վարչապետը կրկնեց այսօր՝ «Երևանյան երկխոսության» ընթացքում, ոչ միայն ի ցույց է դնում տարածքային պահանջներից հրաժարվելու և խաղաղ գործընթացում առկա խնդիրները լուծելու նպատակով Սահմանադրության տեքստում փոփոխություններ կատարելու՝ Հայաստանի անպատրաստությունը, այլև հարցեր է առաջացնում այդ երկրի՝ խաղաղությանը հակված լինելու վերաբերյալ», — նշել է ադրբեջանական ԱԳՆ մամուլի քարտուղարը:

Հաջիզադեի խոսքով՝ Հայաստանի ոչ կառուցողական մոտեցման ևս մեկ դրսևորումը՝ «տարածաշրջանային իրողություններին չհամապատասխանող հնացած մեխանիզմի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցում որդեգրած դիրքորոշումն է»։

«Այս հարցի լուծման ձգձգումը կասկածներ է առաջացնում, թե որքանով է անկեղծ Հայաստանի դիրքորոշումը», — նշել է Հաջիզադեն։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթի այն հատվածին, որում Հայաստանի վարչապետը նշել էր, թե «ՀՀ տարածքում Արևմտյան Ադրբեջան չկա և չի լինի», Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պնդել է․ -«Արևմտյան Ադրբեջանի համայնքին կատարվող հղումները որպես տարածքային պահանջներ չպետք է դիտարկվեն։ Արևմտյան Ադրբեջանի հարցը մարդու իրավունքների խնդիր է և ուղղված է Հայաստանի կողմից էթնիկ զտման ենթարկված ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի ապահովմանը», — նշել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031