Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության պահպանմամբ. ԱԽ քարտուղար

Մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Հարավային Կովկասը որպես ռազմավարական հանգույց. առևտրի և կապի մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով պանելային քննարկմանը:

Արմեն Գրիգորյանը, պատասխանելով իրեն ուղղված հարցերին, մասնավորապես՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի վերաբերյալ, նշել է, որ ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ուղղված է նպաստելու տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչպես նաև տնտեսական կապերի խորացմանն ու ամրապնդմանը՝ ստեղծելով փոխկախվածություն տարածաշրջանում: Հավելել է նաև, որ այն խաղաղության գործընթացի մաս է կազմում:

Ներկայացնելով նախագծի առավելությունները՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ այն ներառականության մասին է՝ չբացառելով որևէ մի երկիր:

ԱԽ քարտուղարն անդրադարձել է նաև ապաշրջափակմանը՝ ընդգծելով, որ այն պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության պահպանմամբ, ինչպես նաև փոխադարձության ու իրավահավասարության սկզբունքների շրջանակում:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031