ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 23-26-ը:
Բացահայտվել է 242 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
33 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
28 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
24 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
21-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման և հոգեկան ներգործության,
13-ական դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և անձնական ունեցվածքի գողության,
12 դեպք՝ խարդախության,
9 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
7 դեպք՝ խուլիգանության,
5 դեպք՝ ինքնիրավչության,
3-ական դեպք՝ թմրանյութի իրացման, պետական սահմանն ապօրինի հատելու և բնակարանային գողության,
2-ական դեպք՝ դրամանենգության, թմրանյութի մաքսանենգության, ավազակության, շորթման և զենք-զինամթերքի առգրավման։
Բացահայտվել են նաև սպանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծառերը թփերը ապօրինի հատելու, փաստաթղթեր կեղծելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
անձնական ունեցվածքի գողության՝ 3 դեպք,
ճանապարհատրանսպորտային հանցագործության՝ 1 դեպք։
Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը:
Հայտնաբերվել է 2 անհայտ կորած:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցված 30 ավտովթարի հետևանքով 8 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։