Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ 16-ամյա պատանի է ընկել ու մահացել։
Քննչական կոմիտեից Iravaban.net-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 2-րդ մասով (Օդային, ջրային, երկաթուղային, մագնիսական (մագլևային), ճոպանային տրանսպորտի կամ մետրոպոլիտենի երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջ կամ երթևեկության կամ շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Գնացքավարը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: