ՀՀ ինքնիշխան տարածքում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան». Նիկոլ Փաշինյան

«Մենք տեսնում ենք, որ Ադբեջանի սահմանադրության մեջ կան որոշ տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի, բայց մենք այդ հարցը առանձին չենք բարձրացրել համարելով, որ խաղաղության համաձայնագրի տեքստում այդ խնդիրը կհասցեագրվի, և մեր մոտեցումը սա է»:

Այս մասին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև նկատեց՝ վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է ՀՀ ինքնիշխան տարախքի մոտավորապես 60 տոկոսը համարել «Արևմտյան Ադրբեջան»:

«Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան ՀՀ ինքնիշխան տարածքում: Այս մասին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ»,-նշել է նա:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30