Մենք ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում hակամարտային իրավիճակը փակել և արտահանել Հայաստանի տարածք․ Փաշինյան

Մենք ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել և արտահանել Հայաստանի տարածք։ Այս մասին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի հետ կարողացել ենք համաձայնեցնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը, փաստաթուղթը վերջնական տեսքի ենք բերել և ավարտել ենք նախագծի շուրջ բանակցությունները։

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման օրակարգն ընդունելի է մեզ համար և մենք պատրաստ ենք առաջ շարժվել, բայց մյուս կողմից մենք ուզում ենք հավաստիանալ, որ մենք և Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը, ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել և արտահանել այն Հայաստանի տարածք»,-հայտարարել է Փաշինյանը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031