16–ամյա աղջիկներ են մահացել. ՆԳՆ–ից հերքում են, որ մահացածները շրջանավարտներ են

Մայիսի 24-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Ծաղկաձորի Վ.Հարությունյան փողոցում տեղի է ունեցել քառանիվի ինքնավթար։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ չորս ուղևորները տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից ահազանգ է ստացվել ՆԳՆ ոստիկանություն։

Բժշկական կենտրոն տեղափոխված չորս անձից երկուսը՝ 2009 թվականին ծնված աղջիկներ, մահացել են։
Լրատվական կայքերից մեկում տեղեկություն էր տարածվել, թե մահացածները շրջանավարտներ են։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728