Երևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում. ԱԳՆ. «Ազատություն»

Երևանն ու Բաքուն աշխատանքային կարգով շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի կազմակերպման հարցերի վերաբերյալ:

Այս մասին «Ազատության»-ը գրավոր տեղեկացրել են Արտաքին գործերի նախարարությունից:

«Մոտ երեք շաբաթ առաջ հարցում էինք ուղարկել վարչապետի աշխատակազմ և խնդրել հայտնել՝ Ադրբեջանը պատասխանե՞լ է սահմանազատման վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին: Արտգործնախարարության պատասխանից պարզ չի դառնում՝ Բաքվից պատասխան ստացվե՞լ է, թե՞ ոչ:

Նույն հարցմամբ խնդրել էինք հայտնել, թե հայ-ադրբեջանական բանակցություններն ինչի՞ շուրջ են, հաշվի առնելով, այն, որ փաստաթուղթը համաձայնեցված է, բայց չի ստորագրվում, արդյոք այդ բանակցությունները Ադրբեջանի նախապայմանների շուրջ են, ԱԳՆ-ից կրկին առանց հստակությունների նշել են.

«Վերահաստատում ենք, որ համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և վերջնականացված, և Հայաստանը պատրաստ է ստորագրել այն»»,- գրում է «Ազատություն»-ը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031