Վարորդական քննությունը չհանձնած անձը հավելյալ վճարի դիմաց հնարավորություն կունենա նորից քննություն հանձնելու

Վարորդական քննությունը չհանձնած անձը հավելյալ վճարի դիմաց հնարավորություն կունենա սեղմ ժամկետներում նորից քննություն հանձնելու:

Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:

Առաջին անգամ քննությունը չհանձնելուց հետո անձը մեկ օր անց կարող է նորից փորձել, իսկ երկրորդ անգամ չհանձնելուց հետո՝ 7 օր անց:

Ըստ Ղազարյանի՝ երբեմն անձինք, բավարար գիտելիքներ ու հմտություններ ունենալով, տեխնիկական պատճառներով չեն կարողանում հանձնել քննությունը և ստիպված են լինում երկար սպասել՝մինչև նորից կհասնի իրենց քննություն հանձնելու հերթը:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031