Երևանում և մարզերում մայիսի 23-ի ժամը 12:00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ ներկայացնելով ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 12՞00-ի դրությամբ:
«Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց. յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Ուժեղացված հսկողությունը շարունակվում է