Պապը կոչ է արել օգնություն հասցնել Գազա, վերջ տալ այնտեղ ապրողների դեմ թշնամական գործողություններին

Հռոմի նորընտիր Պապն այսօր կոչ է արել մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված և վերջ դնել տեղում ապրող մարդկանց դեմ թշնամական գործողություններին, «որոնց համար վճարում են երեխաները, տարեցները և հիվանդները»։

Դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին՝ Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը չի հիշատակել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի կողմից Իսրայելի վրա հարձակման ժամանակ գերեվարվածներին, ինչպես սովորաբար կաներ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հաղորդում է Associated Press-ը։

Երեկ էլ հաղորդվել էր, որ Լևոն 14-րդը Իտալիայի վարչապետի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է՝ Վատիկանը պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031