Հայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները. Արարատ Միրզոյան

Մենք չենք ուզում վերաֆորմատավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս մասին Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Россия 24-ի լրագրողի հարցին:

«ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանակ ես խոսում էի նախևառաջ ամբողջ աշխարհում տասնամյակներ շարունակ գոյություն ունեցած անվտանգային ճարտարապետության մասին, և վերջին տարիներին մի շարք տարածաշրջաններում այդ ճարտարապետությունն արդյունավետ չի աշխատում: Իհարկե, նաև խոսում էի մեր մասին: Դա չեմ կարող ժխտել, ու մենք մեր ոչ լավ փորձից տեսանք, որ այդ ճարտարապետությունը չի աշխատում, մենք ինքներս հարկադրված եղանք փորձել վերակազմավորել, վերաքննել ու կատարելագործել այդ անվտանգության համակարգը, և այդ գործընթացը շարունակական է»,- ասել է Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե պատրաստվում են վերաֆորմատավորել ձեր դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ:

«Կարող են քննարկել երկկողմ հարաբերություններում սահմանված մեխանիզմների արդյունավետ գործարկման հարցը, բայց օրակարգում հարաբերությունները վերաֆորմատավորելու հարց չկա»,- նշել է նա:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031