Ում հետ Հռոմի Պապն առաջինը կհանդիպի օտարերկրյա առաջնորդներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կդառնա առաջին օտարերկրյա առաջնորդը, ում հետ կհանդիպի Հռոմի Պապ Լեո XIV-ը պաշտոնը ստանձնելուց հետո: Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով Վատիկանի մամուլի ծառայությանը:

Նրանք փակ հանդիպում կանցկացնեն: Սա կլինի նրանց առաջին պաշտոնական հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ վկայակոչելով նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովի մեկնաբանությունը լրագրողներին։ Նրա խոսքով՝ ընդունելությունը տեղի կունենա այսօր՝ պաշտոնական պատարագից հետո:

Ավելի վաղ Sky News պարբերականը հայտնել էր, որ Հռոմի Պապը հանդիպում կանցկացնի Զելենսկու հետ։

Երկուշաբթի, նա արդեն հեռախոսով շփվել է Զելենսկու հետ։ Ուկրաինայի նախագահը դարձել է առաջին օտարերկրյա առաջնորդը, ում հետ խոսել է նոր հովվապետը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031