Թրամփը երկուշաբթի խոսելու է Պուտինի ու Զելենսկու հետ

ԱՄՆ նախագահը սոցցանցում հայտնել է, թե երկուշաբթի հեռախոսազրույց է ունենալու Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու հետ:

«Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազանգի թեման լինելու է արյունահեղության դադարեցումը, դրա հետևանքով մեկ շաբաթում միջինը 5000 ռուսաստանցի ու ուկրաինացի զինվոր է սպանվում», — գրել է Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ մյուս թեման առևտուրն է:

ԱՄՆ առաջնորդը հետո մտադիր է խոսել Ուկրաինայի նախագահի ու ՆԱՏՕ-ի տարբեր անդամների հետ:

«Հույս ունեմ՝ արդյունավետ օր կլինի, զինադադար կհաստատվի և այս արյունոտ պատերազմը, որը երբևէ չպետք է լիներ, կավարտվի», — սոցցանցում գրել է Դոնալդ Թրամփը:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031