Զելենսկիի և Պուտինի հանդիպումը հնարավոր է, եթե պատվիրակությունները հասնեն համաձայնությունների. Պեսկով

Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը հնարավոր է, եթե երկու երկրների պատվիրակությունները հասնեն որոշակի համաձայնությունների, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա նաև նշել է, որ ռուս-ուկրաինական բանակցություններն ընթանում են և պետք է փակ ռեժիմով շարունակվեն:

Երեկ Ստամբուլում երեք տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանն ու Ուկրաինան ուղիղ բանակցություններ անցկացրին:

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը ղեկավարում է ռուսական պատվիրակությունը, հայտարարել է, որ Մոսկվան և Կիևը պայմանավորվել են ներկայացնել հրադադարի հնարավոր հաստատման վերաբերյալ իրենց տեսլականը։

Ուկրաինական պատվիրակության հետ հանդիպմանը ռուսները մի քանի նախապայման են առաջ քաշել, գրել է «Բլումբերգը»՝ հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին:

Մասնավորապես, ըստ պարբերականի, Մոսկվան Կիևից պահանջում է, որ Ուկրաինա չեզոք կարգավիճակ պահպանի, երկրի տարածքում չլինի որևէ օտարերկրյա զինված ուժ կամ զանգվածային ոչնչացման զենք, Կիևը հրաժարվի փոխհատուցման պահանջից, բռնակցված Ղրիմն ու պատերազմի ընթացքում Ռուսաստանի մասնակի օկուպացրած չորս շրջանները ճանաչվեն ռուսական տարածքներ՝ միջազգային մակարդակով:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031