Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

«Մենք պատրաստվում ենք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպմանը»։

Այս մասին Սամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների ավարտից հետո հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

Նա նաև հայտնել է, որ առաջիկայում տեղեկատվություն կտրամադրի կողմերի միջև բանակցությունների հաջորդ փուլի մասին։

Ումերովը հավելել է, որ ընթացիկ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հրադադարի և գերիների փոխանակման հարցը։

Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, հիշեցնենք, մանրամասներ էր հայտնել Ուկրաինայի հետ բանակցություններից:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031