ՆԳՆ-ի հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեն ոստիկանության 2 աշխատակցի է ձերբակալել

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակված ծառայողական քննության ընթացքում ստացված տեղեկությունների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՀ ոստիկանության երկու աշխատակցի։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակված ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կազմված փաստաթղթերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե, ինչի արդյունքում նախաձեռնվել է վարույթ։ Երկու պարեկային ոստիկան ձերբակալվել է»,– նշեց Սարգսյանը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30