ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 14-16-ը կայցելի Թուրքիա:
Նույն օրերի, հիշեցնենք, ՌԴ ղեկավարությունը Կիևին առաջարկել է բանակցություններ վարել Ստամբուլում:
«Պետքարտուղար Ռուբիոն մայիսի 14-16-ը կմեկնի Անթալիա (Թուրքիա)՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի ոչ պաշտոնական նախարարական հանդիպմանը՝ քննարկելու դաշինքի անվտանգության առաջնահերթությունները»,-ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Ուկրաինական կարգավորումը գերատեսչությունում անվանել են առաջիկա հանդիպման թեմաներից մեկը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանն առաջարկել է Ուկրաինային ուղիղ բանակցություններ վարել առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում։
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության և սպասում է Կիևի և նրա արևմտյան գործընկերների արձագանքին։