IADN. Հնդկաստանը հուլիսին Հայաստան կուղարկի «Akash» զենիթահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը

Հնդկաստանը հուլիսին Հայաստան կուղարկի «Akash» զենիթահրթիռային համալիրների 2-րդ խմբաքանակը, հայտնում է IADN-ը։

Անցյալ տարվա նոյեմբերի վերջին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հնդկաստանը «Akash» ԶՀՀ-ների առաջին մարտկոցն է ուղարկում Հայաստան։

Ինչպես գրում է New Indian Express պարբերականը, 2022 թվականին Հայաստանը Հնդկաստանի հետ համաձայնագիր է ստորագրել շուրջ 60 միլիարդ ռուփի (710 միլիոն դոլար) արժողությամբ «Akash» տեսակի 15 հրթիռային համակարգերի գնման վերաբերյալ և դարձել է առաջին օտարերկրյա պետությունը, որը գնել է այս հրթիռային համակարգը։

«Akash» համակարգը, որը մշակվել է Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպության կողմից, «երկիր-օդ» դասի հրթիռ է, որը կարող է խոցել կործանիչներ, թևավոր հրթիռներ և «օդ-երկիր» դասի հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ օդային միջոցներ՝ մինչև 25 կիլոմետր հեռավորության վրա։

Bharat Electronics Limited-ի կողմից արտադրվող «Akash» սպառազինության համակարգի յուրաքանչյուր մարտկոց ուղեկցվում է մեկ պասիվ 3D ռադարով՝ էլեկտրոնային սքանավորմամբ, և չորս արձակման կայանով՝ յուրաքանչյուրի վրա երեք հրթիռ, որոնք բոլորը փոխկապակցված են։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031