Իսրայելը գնդակոծել է փախստականների հավաքովի տները Լիբանանի հարավում. Lebanon 24

Իսրայելի ՌՕՈւ ուղղաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում Տիր քաղաքի մոտակայքում գտնվող փախստականների մի քանի հավաքովի տների: Հարձակման հետեւանքով ավերվել են առնվազն չորս ժամանակավոր կացարաններ Թեյր Հարֆա շրջանում, հաղորդել է Lebanon 24 լրատվական պորտալը: Պորտալի տվյալներով՝ խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր, նրանց թիվը ճշտվում է։

Ավելի վաղ հինգ մարդ վիրավորվել էր իսրայելական անօդաչուների՝ սահմանամերձ Հոուլա քաղաքի հավաքովի տներին հասցված հարվածից։

Լիբանանյան անվտանգության աղբյուրը պորտալին հայտնել է, որ իսրայելական ինքնաթիռները երկուշաբթի առնվազն վեց հարված են հասցրել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության ենթադրյալ օբյեկտներին եւ զենքի պահեստներին Սիրիայի հետ սահմանին գտնվող Ջանթա, Էլ-Քալամուն եւ Էշ-Շարաա լեռնային շրջաններում:

Օդային գործողություններ են իրականացվել նաեւ Այթարուն եւ Սրեյֆա բնակավայրերի վրա, որտեղ շիա մարտիկները նախկինում բազաներ են ունեցել։ Հրետանային կրակ է բացվել Այթ էշ-Շաաբ քաղաքի արվարձաններում, զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031