Մերսման դիմաց վճարել էին հուշանվեր-թղթադրամներով

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ապրիլի 1-ին տեղեկություններ են ստացել, որ Պարոնյան փողոցում գործող մերսման սրահում ծառայություն կատարելու դիմաց երկու քաղաքացի վճարել են կեղծ թղթադրամ:

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ, մեկնած համայնքային ոստիկանները խարդախություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալել և բերման են ենթարկել Երևանի բնակիչ 22-ամյա երկու երիտասարդի։ Մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է հուշանվեր-թղթադրամ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031