Skip to main content

34-ամյա վարորդը «Volkswagen ID4»-ով բախվել է բազալտե եզրաքարերին, կոտրել ու վնասել ծառեր

Երեկ՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։05-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Ալեքսան Մ․-ն իր վարած «Volkswagen ID4» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայից դեպի Բաբաջանյան փողոց ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, կոտրել ու վնասել մի քանի ծառ և հայտնվել կանաչ գոտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031