Հարկային ամբողջ ծանրությունը դնում են մանրածախի վրա, մենք էլ առաջարկել ենք՝ սկսեն խոշորից. տնտեսվարող

Սա օրենք չի, ամբողջ նոր հարկային ծանրությունը դնում են մանրածախի վրա, մենք էլ առաջարկել ենք՝ սկսեք խոշորից: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի դուրս եկած Սուրմալու տոնավաճառի տնտեսվարողներից տիկին Իրինան։ Գրում է news.am-ը։

Նա մանրամասներ ներկայացրեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից։ Իրենց համոզել են չընդդիմանալ, քանի որ «սանդղակով իրենց ծախսերն ավելի են պակասելու, տեղի, նույնիսկ լույսի վճարները նրանց վրայից հանվում են»։

«Երբ սանդղակներն այդպես ցույց տվեցին, մենք էլ իրենց բացատրեցինք, որ երբ մեզ առաջարկում եէ փաստաթղթաշրջանառությունը ներկայացնել և դրանով իջնում է սանդղակը, մենք բացատրեցինք, որ եռամսյակի հաշվետվություններ ներկայացնելու համար պետք է հաշվապահ պահենք, իսկ իրենց առաջարկածը հաշվապահի ծախսերն անգամ չի փակում»,-նշեց տնտեսվարողը։

Բացի այդ, նրանք հանդես են եկել առաջարկով. «Ասացինք՝ ինչո՞ւ եք սկսում մանրածախից, այդ ծանրությունը ինչո՞ւ եք դնում մանրածախի վրա։ Եկեք սկսեք մեծածախից, խոշորից, եթե այդքան գեղեցիկ ձևով ներկայացնում եք, շատ լավ է, թող խոշորն իր ծախսերը հանի, իրենք գրագետ հաշվապահներ ունեն, ավելի հեշտ այդ անցումը կկատարեն»։

Ակցիայի մասնակիցը նշեց, որ եթե այս հարցը չդնեն քննարկման, մանրածախ առեւտուրը կվերանա. «Ուրեմն սա արվում է դիտավորյալ, որ մանրածախը դուրս գա արանքից, միջինի վիճակն էլ ինչ կլինի՝ չգիտենք»։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930