ԱՄՆ նորընտիր Կոնգրեսը սկսեց աշխատանքը

Ուրբաթ օրն իր աշխատանքը սկսեց ԱՄՆ նորընտիր Կոնգրեսը: Նոյեմբերին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով այժմ երկու պալատներում էլ մեծամասնություն են կազմում հանրապետականները:

Նորընտիր վերին պալատում՝ Սենատում, 100 տեղերից 53-ը բաժին է հասել հանրապետականներին։ Մեծամասնության առաջնորդ է ընտրվել Հարավային Դակոտա նահանգի 63-ամյա ներկայացուցիչ Ջոն Թյունը։ Պալատի ղեկավարը երկրի փոխնախագահն է՝ մի քանի օրից այդ պաշտոնը կստանձնի Ջեյ Դի Վենսը:

Ներկայացուցիչների պալատում, որտեղ հանրապետականները ստացել են 219 մանդատ, իսկ դեմոկրատները՝ 215, խոսնակի պաշտոնում վերընտրվեց հանրապետական Մայք Ջոնսոնը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930