Զախարովան հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ երկխոսելու Տոկիոյի հետ, եթե նա հրաժարվի «թշնամական կուրսից»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը երկխոսելու Տոկիոյի հետ, եթե վերջինս հրաժարվի Մոսկվայի նկատմամբ «թշնամական կուրսից»:

Այսպես է մեկնաբանել ԱԳՆ խոսնակը Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը, թե իր կառավարությունը հավատարիմ է մնում Ռուսաստանի հետ տարածքային խնդիրների լուծմանն ու խաղաղության պայմանագրի կնքմանը։ Զախարովան շեշտել է, որ տարածքային խնդրի լուծումը կարող է լինել միայն Ռուսաստանի Դաշնության հետ դե ֆակտո գոյություն ունեցող սահմանն ընդունելն ու դրան միջազգային իրավական ձևակերպում տալը։

«Ռուսաստանի Դաշնության նորացված Սահմանադրության պարագայում այլ բանի մասին խոսք չի կարող լինել»,- հավելել է Զախարովան։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930