ԱՊՀ ԱԳ նախարարները դատապարտում են միակողմանի պատժամիջոցները

ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ դատապարտում են միակողմանի պատժամիջոցները, հորդորում զերծ մնալ նման քայլերից։ Համատեղ հայտարարությունն ընդունվել է Մոսկվայում կայացած նիստի արդյունքներով, որին մասնակցել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ցանկացած պետության կողմից միակողմանի սահմանափակող միջոցների ընդունումը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը և միջազգային իրավունքին։ Պետություններին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ միակողմանի սահմանափակող միջոցների ընդունումից, տարածումից և կիրառումից, որոնք խոչընդոտում են սոցիալ-տնտեսական զարգացմանը, հատկապես զարգացող երկրներում»,- համատեղ հայտարարությունից մեջբերում է ԱՊՀ մամլո ծառայությունը:

Ծավալուն հայտարարությունում չի նշվում՝ որ երկրի դեմ պատժամիջոցներն են «անթույլատրելի», որ երկրներին է խորհուրդ տրվում «ձեռնպահ մնալ» պատժամիջոցներից։

Ուկրաինա ռազմական ներխուժմանն ի պատասխան Արևմուտքը բազմաթիվ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի տարբեր ոլորտների նկատմամբ, մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, զգուշացրել են, որ կարող են թիրախավորել նաև այն երկրներին, որոնք կօգնեն Մոսկվային շրջանցել սահմանափակումները։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031