Ուկրաինան վերահսկում է Ռուսաստանի Կուրսկի մարզի 74 բնակավայր․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան վերահսկում է Ռուսաստանի Կուրսկի մարզում գտնվող 74 բնակավայր։

«Չնայած դժվարին ինտենսիվ մարտերին, մեր ուժերի առաջխաղացումը Կուրսկի շրջանում շարունակվում է։ Ուկրաինայի հսկողության տակ է գտնվում 74 բնակավայր։ Այս տարածքների համար մարդասիրական լուծումների մշակումը շարունակվում է։ Շնորհակալ եմ մեր զինվորներին հերոսական ծառայության համար։ Մեր հաջորդ քայլերի նախապատրաստումը շարունակվում է»,- նշված է նախագահի հայտարարության մեջ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30