Փարիզ-2024. Ըմբիշ Սլավիկ Գալստյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը պարտվել է է Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերի՝ բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Հայ ըմբիշը 0:7 հաշվով զիջել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Աշխարհի գոծող չեմպիոն կուբացի Լուիս Ալբորտո Սանչեսի հետ:

Գալստյանն իր առաջին Օլիմպիական խաղերի եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտել էր իրանցի Սաեդ Էսմաելիի հետ և 4:10 հաշվով ցավալի պարտություն կրել: Նշենք՝ առաջին մրցափուլի ավարտին Գալստյանը տուշեով հաղթանակի հնարավորություն ուներ, սակայն իրանցիների բողոքարկումից հետո մրցավարների որոշմամբ զիջեց մրցակցին:

Ավելի վաղ Գալստյանը քառորդ եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի գործող չեմպիոն կուբացի Սանչեսին, իսկ մեկնարկային գոտեմարտում ուժեղ էր գտնվել Պանամերիկյան խաղերի կրկնակի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության եռակի հաղթող, Էկվադորի ներկայացուցիչ Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյից:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30