Խաղաղության պայմանագիրը մեկ ամիս ինտենսիվ աշխատելու դեպքում կարելի է ստորագրել․ Արարատ Միրզոյան

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը մեկ ամիս ինտենսիվ աշխատելու դեպքում կարելի է ստորագրել։

Այս մասին Թբիլիսի կատարած այցի ժամանակ՝ Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ երկկողմ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ընթացքում, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք կարծում ենք, որ սա պատմական իրադարձություն է մեր տարածաշրջանում կայուն խաղաղության պահպանման և հաստատման համար։ Կցանկանայի նաև քննարկել ենթակառուցվածքների և հաղորդակցությունների ամբողջական բացման կարևորությունը տարածաշրջանում կայունության զարգացման և ապահովման տեսանկյունից: Մենք կառուցողականորեն տրամադրված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմանը»,- ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30