Ամերիկացի գործարարի կնոջ առևանգման գործով կալանավորվածներից ոսկեպարցի Արկադի Պապյանը հացադուլ է հայտարարել

Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղի 49-ամյա բնակիչ, Արկադի Պապյանը, ով կալանավորված է ամերիկացի գործարարի կնոջ առևանգման գործով, անազատության մեջ հացադուլի է դիմել: Այս մասին իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նրա պահանջն այն է, որ այդ կնոջ առևանգման գործով իրեն առաջադրված մեղադրանքը հանեն, որովհետև ինքը չի իմացել, որ Ոսկեպարի շինություններից մեկում պահվող կինն առևանգված է եղել։

Ոսկեպարի բնակիչները կարծում են, որ Արկադի Պապյանը կարող էր չիմանալ, որ Ոսկեպար տեղափոխված կինը առևանգված է, քանզի Ա․ Պապյանը ընդհանրապես դեմ է մարդու առևանգմանը, ինքը նախկինում տուժել է այդ պատճառով։ Նախկինում գործարար Արկադի Պապյանի գործերի պատճառով տարիներ առաջ Ռուսաստանում առևանգել են նրա երկու եղբայրներին, որոնցից մեկը (այժմ՝ հանգուցյալ) առևանգման մեջ, դաժան պայմաններում մեկ տարի է անցկացրել, մյուս եղբայրը առևանգվելուց հետո կարողացել է փախուստի դիմել։

Ա․ Պապյանը 3 երեխա ունի, աղջիկները չափահաս են, տղան՝ դպրոցական»:

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930