Երեք օրում բացահայտվել է հանցագործության 194 դեպք. գրանցվել է 45 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 61 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 13-ից 16-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 194 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու` 24, ֆիզիկական ներգործության և թմրանյութի հայտնաբերման ՝ 19-ական, հոգեկան ներգործության՝ 14, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 9-ական, սառը զենքի հայտաբերման՝ 8, խուլիգանության ՝ 7, գույքի ոչնչացման կամ վնասման՝ 6, փաստաթղթեր կեղծելու՝ 4, թմրանյութի իրացման՝ 5, սեքսուալ բնույթի բռնի գործողության և զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, մարդու առևանգման, բնակարանային գողության, շորթման, վստահված գույքի հափշտակման, աշխատանքի կանոնները խախտելու, ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 2-ական, ավազակության, համակարգչային հափշտակության, պետական ունեցվածքի գողության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառակերության, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտակությունները չկատարելու, ինքնավնասման, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, հողը փչացնելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում կյանքին կամ առողջությանը վտագ ներկայացնող առարկաներ պատրաստելու, կողոպուտի, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, դատական ակտը չկատարելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, աշխատանքային անվտանգության կանոնների խախտելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականության ոչ պատշաճ կատարման՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար, 5 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031