Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հրապարակել է կազմակերպության նախագահի թեկնածուների ցուցակը։
ՄՕԿ-ի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն 7 հոգի։
Ֆեյսալ իբն Հուսեյն (Հորդանան)
Սեբաստիան Կոու (Մեծ Բրիտանիա)
Քիրստի Քովենտրի (Զիմբաբվե)
Խուան Անտոնիո Սամարանչ կրտսեր (Իսպանիա)
Յոհան Էլիաս (Շվեդիա)
Դեյվիդ Լապարտիեն (Ֆրանսիա)
Մորինարի Վատանաբե (Ճապոնիա)
2024 թվականի օգոստոսին ՄՕԿ-ի ներկայիս նախագահ Թոմաս Բախը հայտարարեց, որ պաշտոնավարման ավարտից հետո կլքի պաշտոնը։ Նա ՄՕԿ-ը գլխավորել է ավելի քան 10 տարի՝ 2013 թվականից։
Կազմակերպության նոր ղեկավարի ընտրությունները տեղի կունենան ՄՕԿ-ի նստաշրջանի ընթացքում՝ 2025 թվականի մարտի 18-21-ը։ Միջոցառումը տեղի կունենա Աթենքում (Հունաստան):