20 տարվա ազատազրկում. Թրամփի դեմ ենթադրյալ մահափորձի համար կասկածվողին մեղադրանք է առաջադրվել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ենթադրյալ նոր մահափորձի համար կասկածվող ամերիկացի Ռայան Ռութին մեղադրանքներ են առաջադրվել 2 հոդվածներով:

Նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում և 250 հազար դոլար տուգանք՝ զենք պահելու մեղադրանքով:

Եվս 5 տարվա ազատազրկում և 250 հազար դոլար տուգանք է սպառնում Ռութին ջնջված սերիական համարով զենք պահելու համար:

Փաստաթղթի համաձայն, կասկածյալի բջջային հեռախոսի տվյալները ցույց են տվել, որ նա սեպտեմբերի 15-ին անցկացրել է մոտ 12 ժամ այն տարածքում, որտեղ նրան նկատել են ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները:

Հիշեցնենք՝ Թրամփի գոլֆի ակումբում հրաձգության միջադեպը տեղի է ունեցել Փենսիլվանիայի հանրահավաքում հանրապետական թեկնածուի դեմ մահափորձից մոտ երկու ամիս անց:

Հրաձգությունը տեղի է ունեցել գոլֆի ակումբի մոտ, որտեղ նախկին նախագահը գոլֆ խաղալիս է եղել: Կրակը բացել է ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցը, որը պատասխանատու է պետական բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահի թեկնածուների և նախկին առաջնորդների պաշտպանության համար։ Նա կրակել է կասկածելի զինված տղամարդու վրա, որը եղել է ակումբի հրապարակի մոտ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031