Հայազգի ռեժիսոր Սթիվ Զայիլյանը «Ռիփլի» ֆիլմի համար արժանացել է հեղինակավոր «Էմմի» մրցանակի

Հայազգի ռեժիսոր և սցենարիստ Սթիվ Զայիլյանն «Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է լավագույն ռեժիսոր Netflix-ի «Ռիփլի» մինի սերիալի համար։

Deadline հրատարակության փոխանցմամբ՝ Զայիլյանը շնորհակալություն է հայտնել իր ֆիլմի դերասանական կազմին և նկարահանող անձնակազմին։

«Իտալիայում «Ռիփլի»-ն նկարահանելն արդեն իսկ մրցանակ էր։ Դա նման էր երազի։ Դրանից հետո ինձ այլևս ոչինչ հարկավոր չէր։ Այս աշխատանքն ինքնին մրցանակ էր, բայց գնահատում եմ այս պատիվը և այն կիսում բառացիորեն հարյուրավոր մարդկանց հետ, որոնք աշխատել են «Ռիփլի»-ի վրա»,- ասել է Զայիլյանը։

Ութ մասից բաղկացած մինի սերիալը հիմնված է Պատրիսիա Հայսմիթի «Տաղանդավոր պարոն Ռիփլի» վեպի վրա։ Գլխավոր դերում հանդես է եկել իռլանդացի դերասան Էնդրյու Սքոթը։

«Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ լավագույն դրամա է ճանաչվել «Սյոգուն» պատմական հեռուստասերիալը, իսկ լավագույն կատակերգություն՝ «Հնարքներ» հեռուստասերիալը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031