ՀՀ վարչապետը ժամանել է Թբիլիսի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։ Այս մասին նա հայտնել է իր թելեգրամյան ալիքում՝ հրապարակելով լուսանկարներ։

Ավելի վաղ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն ընդլայնված կազմով:

Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարություններով:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031