Արտակարգ դեպք՝ Երևանում․ Գարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 երթուղու ավտոբուսի վրա

Սեպտեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 64-ամյա Սամվել Գ․-ն և հայտնել, որ ինքը թիվ 42 երթուղու ավտոբուսի վարորդն է և Գարեգին Նժդեհի հրապարակում լսել է կրակոցի ձայներ:

Նշված վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Միքայելյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 19։45-ից մինչև ժամը 19։50-ն ընկած ժամանակահատվածում Սամվել Գ․-ն 42 համարի երթուղային ավտոբուսով երթևեկել է Գարեգին Նժդեհի հրապարակով, որտեղ ավտոբուսի թափքի վերևի հատվածից լսել է հարվածի ձայն, կանգնեցրել է և նկատել, որ վարորդի դռան վերևի հատվածում առկա է փոքր վնասվածք, կարծել է, որ այդ վնասվածքն առաջացել է կրակոցի հետևանքով։

Սամվել Գ․-ն աշխատում է «Լուհր» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ։

Ոստիկանության Շենգավիթի բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ կրակոցի հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031