ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հակոբ Արշակյանը

Սեպտեմբերի 17-19-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։ Այս մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի սեպտեմբերի 5-ի Կ-230-Ա կարգադրությունը՝ կարգադրում եմ.

1. 2024 թվականի սեպտեմբերի 17-19-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930