Շարունակվում է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարը

Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Տղամարդկանց առաջնությունում 5 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը:

4 միավոր ունեն Համլետ Անտոնյանը, Ալեքս Մանուկյանը, Մանվել Առաքելյանը, ՖՎ Էրիկ Գասպարյանը, Դավիթ Տիրատուրյանը, ՖՎ Տիգրան Գասպարյանը, Արման Սահակյանը և Արթուր Ղարագյոզյանը:

Կանանց առաջնությունում 5 խաղափուլից հետո 4.5 միավորով առաջատարներն են Անի Թավաքալյանը և Վիկտորյա Շառաջյանը: 4 միավոր ունեն Նարե Հովակիմյանը և Նարե Սարգսյանը:

Առաջնության ավարտին մնացել է 4 խաղափուլ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031