Երևանը մտահոգված է, որ Բաքուն շարունակում է զենք գնել տարբեր երկրներից. Անդրանիկ Քոչարյան

Հայաստանը մտահոգված է, որ Ադրբեջանը շարունակում է զենք գնել տարբեր երկրներից։ Այս մասին սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով, Ադրբեջանը, փաստորեն, մտահոգված է, որ Հայաստանի կառավարությունը և զինված ուժերը լայնածավալ միջոցառումներ են իրականացնում՝ երկրի անվտանգության և պաշտպանունակությունը «մի քանի մակարդակով» բարձրացնելու համար։ «Առաջնագծի ողջ երկարյնքով ամրացման աշխատանքներ են ընթանում։ Հենց դա է անհանգստացնում Ադրբեջանին»,- ասել է Քոչարյանը։

Միաժամանակ հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ Հայաստանն իր հերթին մտահոգված է, որ Ադրբեջանը շարունակում է զենք գնել տարբեր երկրներից, եւ մեծ քանակությամբ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930