Skip to main content

Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է

Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանն այս պահին վիրահատվում է։ Նրա քույրը՝ Արփի Ավետիսյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է, որ հեմոգլոբինը շատ ցածր է, ճնշումը 90-40 է եղել, երեկ մի պահ ասել են, որ լավ չի զգացել իրեն, ճնշումը ցածր է եղել, ասել էին՝ երկուշաբթի պետք է վիրահատվի, բայց հիմա է վիրահատվում։

«Ազդրի բազմաբեկորային կոտրվածք ունի, անոթն էլ է վնասված եղել, կապել էին Սիսիանում, որ արնահոսություն չլինի․․․ շատ է արյուն կորցրել։ Հիմա, որ փշրված է ոսկորը, պետք է իմպլանտ դնեն, ասացին ոտքը կարճանալու է, վեց ամիս անց ևս պետք է վիրահատվի ինչ-որ ձգող սարքերով, գա իր չափին»,- ասել է Ավետիսյանը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031