Skip to main content

Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձ է եղել խաղաղությանն ու ԹՐԻՓՓ-ին առնչվող հարցերի

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Միջազգային քաղաքականության խաղաղօվկիանոսյան խորհրդի (Pacific Council on International Policy) նախագահ Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին հայտնում են Ազգային ժողովից:

Սարգիս Խանդանյանը ողջունել է Հայաստան ժամանած հյուրերին, խոսել նորընտիր խորհրդարանի աշխատանքներից, ներկայացրել առաջնահերթությունները։

Պատասխանելով պատվիրակության անդամների հարցերին՝ հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, խոսել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի կարևորությունից։

Սարգիս Խանդանյանը ներկայացրել է մեր երկրում վերջին տարիներին մի շարք ոլորտներում իրականացված բարեփոխումները։

Լրահոս

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։ Այս մասին «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանը տեսնում է որպես ԵԱՏՄ անդամ և ակնկալում է, որ երկիրը կշարունակի համագործակցությունը միության շրջանակում։ Օվերչուկը նշել է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու ավելի քան 10 տարիների ընթացքում երկրի ՀՆԱ-ն գրեթե եռապատկվել է, իսկ 2024 թվականին Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է 12,4 մլրդ դոլարի։ «Մենք շատ ենք հույս ունենում, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների հետ»,- ասել է նա։

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031