Skip to main content

Հայաստանի կառավարությունը Ռուսաստանից ներկրվող գազի սակագնի թանկացման ազդակ չի ստացել. վարչապետ

Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող գազի սակագնի թանկացման ազդակ չունի:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ ազդակ կլինի, երբ իրավիճակ կլինի, մենք դրա մասին կմտածենք»,- հավելել է նա:

Վարչապետի խոսքով՝ Կառավարությունը, սակայն, մշտապես քննարկում է տարբեր իրավիճակների հետ կապված սցենարներ:

«Ես 2018 թվականից ամեն տարի այդ իրադրության հետ բախվում եմ, որովհետև անընդհատ այդ հարցերը հնչում են: Մենք տարբեր սցենարներ ենք քննարկում, բայց այս պահին այդպիսի ազդակ չունենք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031