Skip to main content

Արաբկիրի համայնքային ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել էին ավտոմեքենաներից կատարված գողությունների վերաբերյալ հաղորդումներ, որոնք ունեին մեկ ընդհանրություն՝ բոլոր դեպքերում մեքենաներին թողել էին գրառումներ։ Տարել էին հաշվառման համարանիշներ, կողային հայելիների ապակիներ, մի դեպքում էլ՝ անիվի պաշտպանիչ պատյան։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Ձեռնարկած միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները պարզել են գողությունները կատարած անձանց ինքնությունը։ Թեև բոլոր դեպքերում ձեռագիրը գրեթե նույնն էր՝ պարզվեց, որ կատարողները տարբեր են։

«Արաբկիրի բաժնում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում վերջիններս հայտնաբերվել են, ներկայացվել Արաբկիրի բաժին: Այնուհետև կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են նախաքննական մարմնին»,- նշել է ՆԳՆ ՀՈԳՎ Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկան Կարեն Հովհաննիսյանը։

Ներկայացվածներից Երևանի բնակիչ 43-ամյա տղամարդը երեք ավտոմեքենաներից հափշտակել էր հաշվառման համարանիշներ, իսկ 27-ամյա կինն ու 37-ամյա տղամարդը գողացել էին համարանիշներ և անիվի պաշտպանիչ պատյան։

Նախաքննությունները շարունակվում են։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031