ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է արհեստական բանականության (ԱԲ) խոշոր ընկերությունների, այդ թվում՝ Google-ի, Anthropic-ի, Meta-ի, OpenAI-ի, Nvidia-ի և Իլոն Մասկի xAI-ի ղեկավարների հետ: Հանդիպումից հետո ստորագրվել է համաձայնագիր՝ ԱԲ-ի զարգացման նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու վերաբերյալ: Թրամփը փաստաթուղթը հրապարակել է իր սոցիալական ցանցի՝ Truth Social-ի էջում:
Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ յուրաքանչյուր ընկերություն պետք է ստեղծի «հուսալի ներքին մեխանիզմներ»՝ վերահսկելու իր ԱԲ-մոդելների հնարավորությունները և դրանց համապատասխանությունը անվտանգության չափանիշներին ուսուցման ու ներդրման փուլերում՝ կիբերանվտանգության, կենսաբանական ու քիմիական անվտանգության ոլորտներում: Բացահայտված ռիսկերը և խնդիրները պետք է վերացվեն:
Սեպտեմբերի 19 — ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր արհեստական բանականության հատուկ ուժերի ստեղծման մասին, մի կառույց, որը կզբաղվի ԱԲ-ի հարցերով: Միևնույն ժամանակ, Թրամփը հայտնել է, որ չի պատրաստվում խոչընդոտել այդ տեխնոլոգիայի զարգացմանը, որի ներդրումը նա անվանել է «հաջորդ արդյունաբերական հեղափոխություն»: Սպիտակ տան ղեկավարի նպատակն է, որ ԱՄՆ-ն առաջ անցնի Չինաստանից արհեստական բանականության ոլորտում։





































