Skip to main content

Երևանի քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել տեսանյութերում Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է կառույցին առնչվող հերթական քարոզչական տեղեկատվությանը:

«Հերթական «տեղեկությունը»՝ հերթական քարոզչական փուչիկից։

Երևանի քաղաքապետարանը որևէ հրահանգ չի՛ ստացել՝ տեսանյութերում Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ։

Քաղաքային իշխանությունը զբաղված է քաղաքային խնդիրներով՝ փողոցներով, բակերով, տրանսպորտով ու քաղաքի իրական խնդիրներով, ոչ թե տեսախցիկի կադրում հորիզոնը «խմբագրելով»։

Երբ փաստ չկա, մնում է երևակայությանը «զոռ տալ»»,- գրել է Ազարյանը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930