Skip to main content

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Ֆուտբոլի Ազգերի լիգայի ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հյուրընկալել էր Չեռնոգորիայի ընտրանուն:

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում թիմերը մի քանի լավ հնարավորություններ բաց թողեցին հանդիպման հաշիվը բացելու համար:

Հանդիպման 20-րդ րոպեին` Չեռնոգորիայի գրոհներից մեկի ժամանակ, տուգանային հրապարակում չկողմնորոշվեց Էրիկ Փիլոյանն ու գնդակն ինքն ուղարկեց սեփական դարպասը:34-րդ րոպեին Հայաստանի հավաքականի արագ հակագրոհներից մեկի ժամանակ, դարպասապահի դիմաց մենակ դուրս եկավ ու գնդակը դարպասն ուղարկեց Արթուր Սերոբյանը:

Վերջինս հոբելյանական 30-րդ հանդիպումն է անցկացնում Հայաստանի ընտրանու կազմում: Սակայն չէր էլ անցել 4 րոպե, Չեռնոգորիան կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Հեռահար հարվածով աչքի ընկավ Նիկոլա Կրիստովիչը:

Երկրորդ կեսում` մեկնարկին 65-րդ րոպեին, Հայաստանի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը հեռահար ու շեշտակի հարվածով գրավեց մրցակից դարպասը` վերականգնելով հաշվի հավասարությունը:  

Խաղավարտի մոտ` 88-րդ րոպեին, Չեռնոգորիան կարողացավ հաղթանակի հասնել Լատկովիչի գոլի շնորհիվ:

Հայաստան-Չեռնոգորիա` 2:3:

Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 2-ին` արտագնա խաղում մրցելով Կիպրոսի հետ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930